շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համայնքների միության հետ ՏԿԵՆ-ի համագործակցությունը շարունակական է լինելու. Սանոսյան

Համայնքների միության հետ ՏԿԵՆ-ի համագործակցությունը շարունակական է լինելու. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովին։ 
 
May be an image of 4 մարդ, people sitting և կոստյումը
 
Նախարարը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա շնորհավորել նորընտիր համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
 
May be an image of 7 մարդ, people standing, people sitting և ներսումը
 
Նախարարն ընդգծել է, որ «Հայաստանի համայնքների միավորումը» տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքների համախմբման, ընդհանուր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման, հետագա անելիքների մշակման, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, օրենսդրական նոր առաջարկների մշակման և ներկայացման, տարատեսակ համայնքային ծրագրերին մասնակցության ապահովման, ՀՀ համայնքները միջազգային կառույցներում պատշաճ կերպով ներկայացման ուղղություններով։
 
May be an image of 6 մարդ, people standing, ներսում և text that says '00 The Congress Le Cong 1'-ը
 
«Այդ առումով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Հայաստանի համայնքների միությանը», միության անդամներին, հատկապես միության նախագահ Էմին Երիցյանին՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումից ի վեր կատարված շնորհակալ աշխատանքի, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովում (CORLEAP) Հայաստանի պատվիրակությունների ղեկավարի պաշտոններում իրականացրած գործունեության համար»,- ասել է նախարարը։
 
May be an image of 6 մարդ և people standing-ը
 
Սանոսյանը նկատել է, որ Համայնքների միության հետ նախարարության համագործակցությունը շարունակական է լինելու՝ ի շահ տեղական ժողովրդավարության ամրապնդման և բնակիչների բարեկեցության:
 
«Ակնկալում ենք հետայսու ևս ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն՝ համայնքներում առաջացող խնդիրների կարգավորման, տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրության բարելավման, Հայաստանի համայնքները միջազգային հարթակներում ներկայացնելու հարցերում: Մեր հետագա համագործակցության թիրախներ կարող են հանդիսանալ լիազորությունների ապակենտրոնացմանը, միջհամայնքային միավորումների ձևավորմանը և ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքները»,- ընդգծել է ՏԿԵ նախարարը:
 

  • Կիսվել: