երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համաշխարհային շուկայում ցնցումների պետք է սպասել ապրիլի 1-ից հետո․ ԶՈՒ-ն անհրաժեշտ է բերել բարձր մարտական պատրաստվածության

Համաշխարհային շուկայում ցնցումների պետք է սպասել ապրիլի 1-ից հետո․ ԶՈՒ-ն անհրաժեշտ է բերել բարձր մարտական պատրաստվածության

Համաշխարհային շուկայում ամենամեծ ցնցումների պետք է սպասել ապրիլի 1-ից հետո, երբ կավարտվի նավթի արդյունահանման կրճատման մասին OPEC+ համաձայնագրի ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Արդյունքում նավթի գինը մեծ հավանականությամբ կարող է 20$-ից ցածր ընկնել։ Միաժամանակ, ֆոնդային շուկաների անկումը կկազմի մոտ 30-40%։

Այս ամենին նպաստում է նաև միջազգային ավիափոխադրումների կրճատումը շուրջ 70%-ով։

Գլոբալ տնտեսությունն արմատապես փոխակերպվում է, ինչը հանգեցնելու է լրջագույն աշխարհաքաղաքական վերադասավորումների»,- գրել է Դավթյանը:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրներին, նա հիշեցնում է, որ ադրբեջանական տնտեսական կայունության հիմքում դրված է 1 բարել նավթի դիմաց 40 դոլարը գինը: Ըստ այդմ ակնհայտ է, որ ներկայումս առկա՝ հոգեբանական մինիմալ սահմանը հատած գինը (26 դոլար) ցնցումներ է առաջացնելու Ադրբեջանի սոցիալ-տնտեսական կյանքում: Դրա մասին արդեն շատ զգուշորեն սկսում են խոսել Ադրբեջանի կառավարության առանձին անդամներ:

«Գնանկաման միտումը, որն, ամենայն հավանականությամբ, շարունակական բնույթ է կրելու՝ պահպանվելով մինչև ամառ-աշուն, կարող է ստիպել Բաքվին գնալ հերթական միլիտարիստական ավանտյուրայի: Այդպես եղավ նաև 2016-ի ձմռանը-գարնանը, երբ նավթի գինը 2003 թ.-ից ի վեր առաջին անգամ հասավ 27,5 դոլարի, մինչդեռ ընդամենը 1-1,5 տարի առաջ այն հասնում էր 107 դոլարի: Չեմ ուզում պնդել, որ հենց նավթային ճգնաժամը ստիպեց Բաքվին հրահրել «ապրիլյան պատերազմը», սակայն աներկբա է, որ նավթային գործոնը դրան նպաստող հանգամանքներից, թերևս, առանցքայիններից էր»,- գրել է նա՝ հորդորելով ամբողջ ուշադրությունը այս ընթացքում սևեռել դեպի Զինված ուժեր, որոնց անհրաժեշտ է բերել բարձր մարտական պատրաստվածության:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: