Համագործակցության համաձայնագիր` առողջապահության նախարարության և մասնագիտական ևս երկու ասոցիացիաների միջև
Կարևորելով մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման առողջապահության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել ևս երկու մասնագիտական` Հայաստանի հոգեբույժների և Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիաների հետ:
«Համագործակցությունը, որը ձևավորվել է առողջապահության նախարարության և մասնագիտական ասոցիացիաների միջև, շատ եմ կարևորում, բայց այն շարունակական զարգացման ու առավել արդյունավետ դարձնելու կարիք ունի. համաձայնագրի ստորագրումը սրան է ուղղված»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը կարևորել է մասնագիտական ներուժի ներգրավումը գործելակարգերի մշակման, մասնագիտական ուղեցույցների, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և այլ աշխատանքներում:
Նախորդիվ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ. ևս երկու տասնյակ ասոցիացիա պատրաստակամություն է հայտնել միանալու գործընթացին: