հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է շուրջ 84,4  մլրդ դրամ. Փաշինյան

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է շուրջ 84,4 մլրդ դրամ. Փաշինյան

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքները չեզոքացնելու նպատակով հաստատել է  18 հակաճգնաամին միջոցառում, որից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչաօետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի մասին 100 փաստերը։

Նրա խոսքով,  հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այսօրվա դրությամբ բաշխվել է  84,4 մլրդ դրամ, որից օգտվել է 48 400 իրավանաբական, և շուրջ 1,1 մլն՝ ֆիզիկական անձ։

Ըստ նրա, հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարող սուբյեկտների ձեռք բերած 31.7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները՝ աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը ամբողջությամբ, այսինքն՝ վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը՝ 6-10 տոկոսով, այսինքն՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով: Վարկի մայր գումարի մարման  համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված, այսինքն՝ այդ ընթացքում որևէ վճարում անելու անհրաժեշտություն չկա։

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ , ըստ վարչապետի, Կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.6 միլիարդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքներն ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով:

Բացի դա, ինչպես նշեց Փաշինյանը, Կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:

Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 24-500 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարող սուբյեկտների 8.3 միլիարդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում։

«Այս ծրագրով արտոնյալ վարկեր էինք տրամադրում այն ընկերություններին, որոնք չենունեցել հարկային և վարկային ժամկետնանց պարտավորություններ։ Այսինքն՝ եղել են բացառիկ կարգապահ, կատարեկ են իրենց պարտավորությունները»,- ասաց վարչապետը։ 

Հակաճգնաժամային չորրորդ միջոցառմամբ էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2093 քաղաքացի, բաշխվել է 209 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ 2-50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ:

Ըստ վարչապետի, ծրագրից օգտվել են 13.934 տնտեսվարողներ, որտեղ աշխատում են 78.412 աշխատակիցներ: Միջոցառման շրջանակներում արդեն իսկ բաշխվել է 2.2 միլիարդ դրամ։

  • Կիսվել: