հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև մայիսի 10-ն է.ՊԵԿ

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև մայիսի 10-ն է.ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.

1. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Հիշեցնենք, որ հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն է ցուցաբերվում մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող այն ծնողներին, որոնք մարտի 13-25-ը կորցրել են աշխատանքը: Ամեն երեխայի հաշվով հատկացվում է 100 հազար դրամ:

  • Կիսվել: