ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հակաճգնաժամային 20-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից հուլիսի 3-ից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը:
 
Կառավարությունից հայտնում են, որ այս ծրագրով նախատեսված է միանվագ դրամական օգնություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Շահառու կարող են հանդիսանալ ծրագրում ընդգրկված ոլորտների բոլոր այն աշխատակիցները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը թեկուզ 1 օր աշխատանքային հարաբերություններ են ունեցել գործատուի հետ:
 
Դիմումները կարելի է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:

 

 

 
 

  • Կիսվել: