երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հուլիսի 15-ին՝ ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին՝ 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2023-ի ավարտը: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ։

Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: