կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ՀԱԷԿ»-ի գլխավոր տնօրենը Աբու Դաբիում մասնակցել է ՇԿՀԱ Ռազմավարության, կառավարման և նշանակումների կոմիտեի նիստին

«ՀԱԷԿ»-ի գլխավոր տնօրենը Աբու Դաբիում մասնակցել է ՇԿՀԱ Ռազմավարության, կառավարման և նշանակումների կոմիտեի նիստին

Որպես ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի Կառավարիչների խորհրդի նախագահ՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը սույն թվականի հոկտեմբերի 23-ից 28-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում մասնակցել է ՇԿՀԱ Ռազմավարության, կառավարման և նշանակումների կոմիտեի նիստին: 

Հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ասոցիացիայի ղեկավար կազմը և տարածաշրջանային հինգ կենտրոնների նախագահները, քննարկվել են ՇԿՀԱ անդամակցության, նոր անդամների ներգրավման և նրանց աջակցության, ինչպես նաև այդ գործընթացում որոշ հիմնավորված փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Քննարկումների ընթացքում ընդգծվել է ասոցիացիայի արժեքավոր դերը՝ էներգաբլոկների անվտանգ շահագործման և շահագործման ժամկետի օպտիմալացման ապահովման հարցերում: 

Նիստի ընթացքում լսվել են նաև տարածաշրջանային հինգ կենտրոնների հաշվետվությունները՝ անցկացված գործընկերային ստուգումների և «Կատարելության կուրս» նախաձեռնության վերաբերյալ:   

Ծրագրի համաձայն կազմակերպվել է նաև տեխնիկական շրջայց Բարակայի ԱԷԿ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ԱԷԿ-ի չորս էներգաբլոկների շահագործման առանձնահատկություններին և անձնակազմի հետ անմիջական քննարկելու ԱԷԿ-ների միջև իրական նախագծային, դասավորվածքային և կոնստրուկտորական տարբերությունների վերաբերյալ առանձին հարցեր:

  • Կիսվել: