ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հացի արտադրությամբ զբաղվող «Պանո» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. 17 մլն դրամի ներդրում է խոստացել

Հացի արտադրությամբ զբաղվող «Պանո» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. 17 մլն դրամի ներդրում է խոստացել

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՊԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՊԱՆՈ» ընկերությունը զբաղվում է հացի արտադրությամբ։ Վերջինիս կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու նպատակով։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 17 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 315 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլն դրամ։

  • Կիսվել: