հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրու սոցիալական տարածքային կենտրոնը կսպասարկի շուրջ 80 000 շահառուի

Գյումրու սոցիալական տարածքային կենտրոնը կսպասարկի շուրջ 80 000 շահառուի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները: Կենտրոնը կառուցվում է ՀԲ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի Ֆինանսավորմամբ:

Ծառայությունը առաջիկայում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի շուրջ 80 000 շահառուի:
 
Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված կենտրոններ, ևս 10-ի շինվերանորոգման աշխատանքներն ընթացքում են:
 

  • Կիսվել: