հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գյումրին առաջատարի դեր է ստանձնում մաքուր էներգիայի ոլորտում

Գյումրին առաջատարի դեր է ստանձնում մաքուր էներգիայի ոլորտում

Ավանդորեն արվեստների և արհեստների քաղաք Գյումրին առաջատարի դեր է ստանձնում նաև մաքուր էներգիայի ոլորտում:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի հետ համատեղ, Գյումրին նորարարական համայնքային ծրագիր է նախագծելու և իրականացնելու՝ համայնքի կողմից վերականգնվող էներգիայի օգտագործման և էներգաարդյունավետության բարձրացման համար` այդպիսով նպաստելով Հայաստանի կայուն, մաքուր էներգիայով ապագային:

Համագործակցության միջոցով Գյումրի համայնքում նախագծվելու և տեղադրվելու են արևային էներգիայի բազմաթիվ կայաններ, իրականացվելու է համայնքային էներգաարդյունավետության աուդիտ և արդիականացում, ինչպես նաև բարձրացվելու է համայնքի անդամների իրազեկվածությունը մաքուր էներգիայի մասին:

Ծրագիրը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաները կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու համար՝ աջակցելով Գյումրիի առաջնորդությանը մաքուր էներգիայի ոլորտում:

  • Կիսվել: