ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է եւս 75.5 մլն դրամ գումար

Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է եւս 75.5 մլն դրամ գումար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում որոշեց Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացնել ևս 75.5 մլն դրամ գումար։

Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021-ին, ծրագրի ընդհանուր արժեքը 522 մլն դրամ է եղել։ Աշխատանքների մեկնարկին նախատեսված է եղել 5 կմ 300 մ ճանապարհահատվածի հիմնանորոգում, սակայն հաշվի առնելով, որ նշված ճանապարհի կմ10+440 հատվածից մինչև կմ10+900 հատվածը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, ճանապարհի կմ10+900 - կմ16+200-ի փոխարեն հիմնանորոգվելու է կմ10+440 - կմ16+200-ի հատվածը՝ ընդհանուր 5 կմ 760 մ։ Լրացուցիչ 460 մետր հատվածի հիմնանորոգման համար է ՀՀ կառավարությունը հատկացրել է 75.5 մլն դրամ գումար։

  • Կիսվել: