ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյուղացիրերը փակել են Երեւան-Արարատ մայրուղին․  ուղիղ միացում

Գյուղացիրերը փակել են Երեւան-Արարատ մայրուղին․ ուղիղ միացում

Գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին։ Նրանք արդեն ավելի քան 1 շաբաթ է ակցիաներ էին անում կառավարության մոտ՝ բողոքելով սպանդանոցների դեմ:

Նախնական պայմանավորվածության համաձայն այսօր արդեն ամեն մեկն ճանապարհ պետք է փակեր իր շրջանում:

Այս պահին ակցիայի վայր է ժամանել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ես բոլորիդ ճանաչում եմ, "տրուդավոյ մարդիկ" եք, ձեր քրտինքով եք աշխատում: Մենք կառավարությանը կներկայացնենք, սաբոտաժի խնդիր չկա»:

Ինչին ի պատասխան գյուղացիները նկատեցին, որ մինչև օրենքի ընդունելը պետք էր քննարկում անց կացնել իրենց հետ:

Այստեղ է նաև "Իմ քայլի" պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով յաըտնեց, որ ժամը 16:00-ին այց հարցով քննարկում է լինելու:

Գյուղացիներն էլ նշեցին,որ եթե իրենց պահանջը չկատարվի, հիմա էլ կփակեն օդանավակայանի ճանապարհը:

Երկար բանակցություններից հետո գյուղացիները բացեցին ճանապարհը՝ պայմանավորվելով, որ այսօր ժամը 18:30-ին կհանդիպեն մարզպետարանի մոտ՝ հասկանալու համար, թե ինչ արդյունք են տվել քննարկումները:

Նշենք սակայն, որ երեկ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ սպանդանոցներում մորթը այլընտրանք չունի և ծրագիրը պետք է իրականացվի։         

 

 

  • Կիսվել: