ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը փորձում է առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա. Քերոբյան

Հայաստանը փորձում է առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը։

Միջոցառման ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոն հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։ Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինը։

Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանը ավանդաբար հանդես է եկել որպես սննդամթերքի արտահանող, սակայն մենք փորձում ենք փոխել կառուցվածքը և առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա»։

Նախարարը նաև հավելել է, որ այսօր առավել հեռանկարային է մասնավորապես արևային պանելների արտահանումը։

  • Կիսվել: