երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գրություն ենք ուղարկել ԱԳՆ՝ կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար. Գևորգյան

Գրություն ենք ուղարկել ԱԳՆ՝ կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար. Գևորգյան

ՀՀ ԱԳՆ–ին գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– նշեց Լուսինե Գևորգյանը։

  • Կիսվել: