երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ Հին երևանցի փողոցը նույնպես լինի վճարովի կայանատեղի. Գալջյան

Գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ Հին երևանցի փողոցը նույնպես լինի վճարովի կայանատեղի. Գալջյան

Մեր հասարակության մեծամասնությունը կարմիր գծերից չի օգտվում, մեր հասարակության մեծամասնությունը օգտվում է հանրային տրանսպորտից, որը տուժում է նույն կարմիր գծերի վճարի քիչ լինելու արդյունքում քաղաքի ծանրաբեռնվածության պատճառով: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով կարմիր գծերին:

«Այն, որ ասում են՝ ավոտոբուսը ուշ է գալիս կանգառ, դա միայն նրանից չէ, որ ավտոբուսների քանակը քիչ է, դա նրանից է, որ քաղաքում էական խցանումներ կան, և քաղաքի բեռնաթափման նպատակներից մեկը դա է: Հետևաբար ասել, որ մարդիկ դեմ են, դուք ինչի՞ եք կարմիր գծերը թանկացնում, կներեք, դա ընդամենը այն մարդկանց խումբն է դեմ, որոնք օգտվում են դրանից, իսկ օգտվողների քանակը, վճարների վիճակագրությունն էլ է ցույց տալիս, մեծամասնություն չի կազմում:

Ես՝ որպես քաղաքի մասին մտածող մարդ, բացել եմ ավագանու որոշումը, տեսել եմ, թե որ փողոցներն են Կենտրոն վարչական շրջանում, որ չկան կարմիր գծերի ցանկում, և նկատել եմ, որ Հյուսիսային պողոտային կից Հին երևանցի փողոցը չի գտնվում կարմիր գծերի այս գոտիների մեջ, և գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ այս տարվանից այդ հատվածը նույնպես լինի վճարովի կայանատեղի: Եթե որևէ մեկը կասի, որ դրանից 10 դրամ ինձ գալու է, ես այդ մարդուն կշնորհավորեմ իրականությունը պաշտոնապես լքելու կապակցությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: