ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գրանցվել է ամենաբարձր տնտեսական մակարդակը՝ 7.6 տոկոս, այն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների համեմատ․ Փաշինյան

Գրանցվել է ամենաբարձր տնտեսական մակարդակը՝ 7.6 տոկոս, այն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների համեմատ․ Փաշինյան

2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական մակարդակը՝ 7.6 տոկոս: Այն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի  երկրների համեմատ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով՝ 2008 թվականից հետո  առաջին անգամ ՀՆԱ=ի  կառուցվածքում 12.1 տոկոս կշռով  դառնալով տնտեսության  առաջատար ճյուղը:

«2019 թվականին տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով։ Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019թ-ի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7% աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41%-ով»,-ասաց Փաշինյանը։  Ներկայացրեց նաև, որ 2019-ին Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Այն 2017թ-ի նկատմամբ աճել է 102%-ով կամ 2.5 միլիոն գործարքով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 48%-ով կամ 1.6 միլիոն գործարքով: Օտարերկրյա քարտերից 2019 թվականին ստացվել է 178 միլիարդ դրամի գործարք, որը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:

«Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5%-ով: Վարչապետը նշեց, որ այս փաստիւ արձանագրումը կարևոր է նրանով, որ ուզում են արտահանմանը միտված  և տեխնոլոգիական արդյունաբերական տնտեսություն ունենալ: 2019 թվականին ունենք երկնիշ աճ արտահանման ոլորտում , բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման  և միջին տեխնոլոգիական  ապրանքների արտահանման ոլորտում: Ասաց՝ մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության  առաջատար ճյուղը, որի մեջ չի մտնում հանքարդյունաբերությունը:

2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը 2018թ․ համեմատությամբ աճել է 30%: ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը 2020թ․ առաջին եռամսյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 26%-ով։

«2020թ-ին մայիսի սկզբի դրությամբ ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն: Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020թթ. կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ ընկերությունների  շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից»-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը փաստերից նաև առանձնացրեց այն, որ 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով: 2019թ-ի արդյունքներով 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, ինչը 2018-ի համեմատ ավել է 122 մլրդ դրամով , իսկ 2017թ-ի համեմատ՝ ավել է շուրջ 254 մլրդ դրամով։ Վարաչպետը շեշտեց, որ այնհեղափոխության կարևոր արդյունքներից մեկն է, քանի որ   խոշոր հարկատուները  նրանց հարկային վճարումները  թականորեն մեծացել են: Ասաց՝  աճի մի մասը բնականոն է, մյուսն էլ ստվերի կրճատման  արդյուքն է:

Վարչապետը նաև հայտնեց, որ 2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ:« Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը»,-ասաց վարչապետը: 

  • Կիսվել: