հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գործազուրկ միայնակ մայրերը կարող են օգտվել կառավարության աջակցությունից. Բաթոյան

Գործազուրկ միայնակ մայրերը կարող են օգտվել կառավարության աջակցությունից. Բաթոյան

Գործազուրկ միայնակ մայրերը, որոնք մեկ կամ երկու անչափահաս երեխա ունեն, կարող են օգտվել կառավարության աջակցությունից: Այս մասին այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ նրանք կարող ենք 9-րդ ծրագրի շահառու դառնալ: «Բացի այդ, նրանք, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ, կարող են փոխհատուցում ստանալ 11-րդ եւ 12-րդ փաթեթներով կոմունալ ծառայությունների վճարման համար»,-ասաց նախարարը եւ հավելեց, որ ընդհանուր առմամբ բոլոր փաթեթներով լուծվում են նաեւ տեխնիկական խնդիրները:

Հիշեցնենք, որ միջոցների 9-րդ փաթեթից կարող են օգտվել ընտանիքները, որոնք մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեն, իսկ նրանց ծնողները գրանցված աշխատողներ չեն: Ընտանիքը կդառնա այդ ծրագրի շահառու նաեւ այն դեպքում, եթե գրանցված աշխատող համարվող ծնողը մարտի 12-ի դրությամբ գտնվել է արձակուրդում մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար:  

  • Կիսվել: