ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022 թ․ կազմել է 13․0 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով․ խոսնակ

Գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022 թ․ կազմել է 13․0 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով․ խոսնակ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, թե գործազրկության մակարդակը հանրապետությունում ինչպիսին է․

«Եթե խոսենք թվերով՝

 ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում 2022 թ․ 4-րդ եռամսյակում կազմել է 12.7 %, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։
 
Միաժամանակ, գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022 թ․ կազմել է 13․0 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով։
 
 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխում ենք 122-ը՝ նպատակ ունենալով կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները։
 
 Նախորդ տարվա ընթացքում նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի։ Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներ։
 
Շնորհավոր աշխատանքի ու աշխատավորի օրը»։

  • Կիսվել: