երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Գողթ գյուղում 8,3 հա մակերեսով բարձրորակ հոլանդական վարդերի ջերմոց կկառուցվի. Կներդրվի 3,8 մլրդ դրամ

Գողթ գյուղում 8,3 հա մակերեսով բարձրորակ հոլանդական վարդերի ջերմոց կկառուցվի. Կներդրվի 3,8 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ԷԿՈՏՈՄԱՏՈ»-ի կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել է 8.3 հա ընդհանուր մակերեսով բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություն, որում հիդրոպոնիկ եղանակով աճեցվելու են բարձրորակ հոլանդական վարդեր:

Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել3․8 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի  և հումքի ձեռքբերման, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․69 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84․8 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՄԱՔՍ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել դռների և պատուհանների, բազրիքների, լոգախցիկների, արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների, ավտոմատ բացվող համակարգերի, ապակե և այլ կոնստրուկցիաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․1 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 18 աշխատատեղ 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 510 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․1 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 345 մլն դրամ:

  • Կիսվել: