երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնել Սանոսյանը դիտարկել է Գնդևազ-Ջերմուկ ճանապարահատվածի միջին նորոգման աշխատանքները

Գնել Սանոսյանը դիտարկել է Գնդևազ-Ջերմուկ ճանապարահատվածի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ Վայոց ձորում Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ դիտարկել է Հ-43 /Մ-2 /-Գնդևազ – Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+000-կմ23+754 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 23 կմ ճանապարհահատվածում այս պահին իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։
Возможно, это изображение дорога
Շինարարության պայմանագրային արժեքը 762 միլիոն դրամ է։ Առաջիկայում շինարարությունը կավարտվի։
Նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքին, զրուցել շինարարների հետ, հորդորելով աշխատանքները կատարել բարձր որակով։

  • Կիսվել: