երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել նահանգապետի այցը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի և Օմսկի նահանգի միջև առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։

Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին ընդգծել, որ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Օմսկի մարզի միջև առկա առևտրատնտեսական կապերի խորացման, Հայաստանի և Օմսկի միջև պարենային ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման, շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև Երևան-Օմսկ ուղիղ չվերթերի սկսելու հնարավորությունը, ինչն իր հերթին կնպաստի ապրանքաշրջանառության աճին։

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят, костюм и текст «тертерян ваче багр тович саносян гнелгензелович [нел»

  • Կիսվել: