չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցերը

Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցերը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
 
Մասնավորապես՝ համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։
 
Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։
 
Նախարար Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբիանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրարգրերը»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: