երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնահատվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի Հայաստանի բյուջե. Բադասյան

Գնահատվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի Հայաստանի բյուջե. Բադասյան

Բեռնատարների մասով դեռ այդպիսի համաձայնություն կամ նախնական պայմանավորվածություն չի էլ եղել, խոսքը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների մասին է: Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց կայացած ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների տեղաշարժի կանոնակարգմանը վերաբերող հարցին:

Բադասյանը հայտնեց, որ գնահատվում և ուսումնասիրվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի ՀՀ բյուջե, բայց հստակ գումար հնարավոր չէ նշել՝ նաև հետազոտությունից հետո:

Նրա խոսքով՝ մեքենաների տեղաշարժը կկարգավորվի, թե՛ ԵԱՏՄ գործող ակտերով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և սահմանի բացման համար լրացուցիչ ակտեր ընդունելու կարիք չկա:

«Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը, իհարկե այդտեղ կա թե դրական կողմեր, թե բացասական կողմեր»,-հայտարարեց Ռուստամ Բադասյանը:

  • Կիսվել: