Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար
Միջուկային անվտանգության ոլորտի գիտնական Արեգ Դանագուլյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համարում է երկրի ամենահաջողված գերատեսչություններից մեկը: Նա սոցցանցային հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
«Ես շփվել եմ ԲՏԱ նախարարության հետ հեռավոր 2021 թվականից: Պիտի ասեմ, որ իմ առաջին տպավորությունները նախարարության մասին շատ, շատ մռայլ էին: Այնպիսի զգացում էր, որ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերությունն ուղղակի լքված էր: Հինգ տարի անց ԲՏԱ նախարարությունը ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկն է: Չեմ սկսելու թվարկել այդ հաջողությունների երկար ցուցակը, բայց շատ համառոտ կասեմ հետևյալը` այժմ նախարարությունը լցված է լավ մտածող, կրթված մասնագետներով, որոնք ամեն օր ցուցաբերում են առաջնորդություն»,-նշել է Դանագուլյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ նշելով, որ այս ամենը անհնարին կլիներ առանց նրա առաջնորդության ու «արտակարգ դրայվի»:
«Մաղթենք Մխիթարին նոր Էվերեստների նվաճումներ»,-գրել է գիտնականը:



