կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գևորգ Պապոյանը և Իվա Պետրովան անդրադարձել են պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը

Գևորգ Պապոյանը և Իվա Պետրովան անդրադարձել են պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանը, իրականացվող ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, հանրային ներդրումների կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
 
Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսության արտահանման դիվերսիֆիկացմանը, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին։

  • Կիսվել: