երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գևորգ Պապոյանը Դուշանբեում ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները

Գևորգ Պապոյանը Դուշանբեում ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
 
Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա:
 
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։
 
«Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», – նշել է Գևորգ Պապոյանը։
 
Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ։
 
Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը։

  • Կիսվել: