ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Georgian Airways-ը չեղարկել է Երևանով Թբիլիսի-Մոսկվա թռիչքների իրականացումը

Georgian Airways-ը չեղարկել է Երևանով Թբիլիսի-Մոսկվա թռիչքների իրականացումը

Վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին հայտարարությունից հետո, չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա թռիչքները Երևանով տարանցիկ ճանապարհով։

«Այո, մենք մայիսի 20-ից հետո չեղարկել ենք բոլոր տարանցիկ չվերթները»,-ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաընկերությունից։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ուղևորներին կվերադարձվի գնված տոմսերի համար գումարը, թե՞ դրա փոխարեն ուղիղ չվերթի տոմս կտրամադրվի նույն ամսաթվերին, ավիաընկերությունից ասել են, որ դեռ որոշում չկա։

Նրանք նշել են, որ կոմերցիոն վարչությունը լուծում է Երևանով տարանցիկ թռիչքների համար «Էյր Դիլիջանս» հայկական ավիաընկերությունից գնված տոմսերի հարցը, և մինչև օրվա վերջ ուղևորները տեղեկատվություն կստանան։

Միաժամանակ «Georgian Airways»-ը վստահեցրել է՝ Երևանով նախատեսված չվերթները, որոնք նախատեսված էին մինչև մայիսի 20-ը, կիրականացվեն։

  • Կիսվել: