ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի առջև լրջորեն ծառացած է ազդարարման համակարգի արդիականացման խնդիրը. մարզպետ

Գեղարքունիքի մարզի առջև լրջորեն ծառացած է ազդարարման համակարգի արդիականացման խնդիրը. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի «Աղետների ռիսկերի կառավարման ծրագրի» համակարգող Արմեն Չիլինգարյանին և «Լոկատոր» կազմակերպության ազդարարման համակարգերի մասնագետ Սմբատ Պետրոսյանին, այս մասին մարզպետը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը։

«Նշեմ, որ մարզի առջեւ լրջորեն ծառացած է ազդարարման համակարգի արդիականացման խնդիրը, որի կարգավորումը հրատապ ու առաջնահերթ է թե՛ քաղաքացիական պաշտպանության ապահովման, թե՛ աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից։

ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի «Աղետների ռիսկերի կառավարման ծրագրի» համակարգող Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց այն մոտեցումները եւ ծրագրերը, համագործակցության քայլերը եւ ուղղությունները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հարցի հրատապ ու արդյունավետ կարգավորումը։
Գեղարքունիքի մարզում կազմակերպությունն ունի համագործակցության ու դիտարկումների հարուստ փորձ, աղետների ռիկսերի կառավարման եւ նվազեցման ծրագրերի ներդրման պատրաստակամություն, եւ այս հանդիպումն էլ հենց այդ շրջանակներում է։
Կարեւորվում եւ դիտարկվում է ջրամբարների անվտանգության խնդիրը, եւ, Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, սկանավորման միջոցով իրականացվում ջրամբարների հարամիների եւ ընդերքի խնդիրների բացահայտում եւ գնահատում՝ հրատապ լուծումներ առաջարկելով այդ խնդիրների կարգավորման համար։
Առհասարակ, ազդարարման արդի համակարգը չի ենթադրում միայն ձայնային ազդարարման երկու ավանդական ձեւերը։ Հարկավոր է ազդարարման համակարգում ընդգրկել սելավների, սողանքների, անտառային կամ այլ կարգի հրդեհների, փլուզումների վտանգի դեպքերը՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը, տեղեկատվության տարածման բոլոր հնարավոր միջոցները։

Պատրաստակամ ենք աջակցելու մարզի ազդարարման համակարգի արդիկանացման բոլոր քայլերին ու ծրագրերին: Համատեղ կգնահատենք բոլոր կարիքները եւ կփորձենք սեղմ ժամկետներում հասնել մեր նպատակներին։ Այս հարցը օրակարգային կդառնա առաջիկա մարզխորհրդի նիստում։ Համատեղ կքննարկենք խնդիրները ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, համայնքների ղեկավարների հետ, կփրորձենք գտնել արագ ու արդյունավետ լուծումներ։ Վստահ եմ, որ առաջիկայում մեր համատեղ քայլերի շնորհիվ Գեղարքունիքի մարզը կունենա մեկ կենտրոնից կառավարվող ազդարարման արդիականացված համակարգ» ,-տեղեկացրել է Կարեն Սարգսյանը։

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: