երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեղամ Նազարյանն առաջարկել է բռնի տեղահանվածների մեքենաներն ազատել բոլոր վճարումներից

Գեղամ Նազարյանն առաջարկել է բռնի տեղահանվածների մեքենաներն ազատել բոլոր վճարումներից

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ավտոմեքենաները պետք է ազատվեն բոլոր վճարումներից։ Համենայն դեպս՝ ինչ-որ ժամանակով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այդ մեքենաները, նրա խոսքով, պետք է ազատվեն ԱՊՊԱ-ից, գույքահարկից եւ որեւէ այլ հարկից ու վճարումներից։ Համենայն դեպս՝ մեկ կամ երեք տարվա ընթացքում։

«Դա ստեղծված բավական ծանր իրավիճակում կարող է գոնե մարդկանց ընդառաջող ինչ-որ քայլ լինել։ Հույս ունեմ, որ այս դեպքում չեք ընկնի բյուրոկրատիայի գիրկը։ Նման որոշում կարելի է կայացնել շատ արագ»,- ավելացրել է Նազարյանը։

  • Կիսվել: