շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գեղամ Գևորգյանը մեկնել է Սկոպիե. կստորագրվի համագործակցության մասին հուշագիր

Գեղամ Գևորգյանը մեկնել է Սկոպիե. կստորագրվի համագործակցության մասին հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկու  հրավերով աշխատանքային այցով մեկնել է  Սկոպիե:

ՄՊՀ-ից հայտնում են, որ այցի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր կստորագրվի:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացման երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կներկայացվի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ:

  • Կիսվել: