հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

Հանձնաժողովոից հայտնում են, որ ՄՊՀ նախագահը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հրավերով  կմասնակցի նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 53-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 39-րդ նիստերը: 

  • Կիսվել: