երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում հունվար-մարտի տվյալներով

«Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում հունվար-մարտի տվյալներով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2025 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 19 900 658 հազ. դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 31-րդ տեղում է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 2 152 914 հազ. դրամ:

Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 188-րդ տեղը՝ 393 602 հազ. դրամ:

  • Կիսվել: