շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գազի սակագնի վերանայման շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դեռ քննարկումներ են

Գազի սակագնի վերանայման շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դեռ քննարկումներ են

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դեռ հստակ որոշում չունեն գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) հայտ ներկայացնելու մասին:

 

«Սակագնի վերանայման հարցը քննարկվում է: Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի ՀԿԾՀ համապատասխան հայտով», InfoPort.am-ին փոխանցեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին խոսակցությունները ակտիվացան նախորդ տարեվերջին, երբ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի նախագահը ու նաև «Գազպրոմ ԱՐմենիա» ընկերությունը հայտարարեցին սակագնի բարձրացման մասին Հանձնաժողովին հայտ ներկայացնելու հնարավորության մասին: 2019-ի վերջին հայտարարվեց, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Այնուհետև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի փոխվի սպառողների համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019-ի սկզբին՝ 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր: Ներկայում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։

  • Կիսվել: