երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գազի հարցը «կռվախնձոր» չի դառնա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Գազի հարցը «կռվախնձոր» չի դառնա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա: Այս մասին այսօր «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նշեց, որ պատրաստ չէ մեկնաբանել բանակցությունների մանրամասները:

«Այդ հարցով ավելի լավ է դիմել մասնագետներին, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- նշեց նա։

Ավելի վաղ Կոպիրկինը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար պետք է բոլոր մասնակից երկրների կոնսենսուսը:

  • Կիսվել: