երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գավառի մի շարք թաղամասերի, Նորատուս բնակավայրի, Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ապրիլի 28-ին կդադարեցվի

Գավառի մի շարք թաղամասերի, Նորատուս բնակավայրի, Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ապրիլի 28-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «էլ. ցանց», «Նալբանդյան 2», «Համալիր» տարածքների, Արծվաքար թաղամասի, Նորատուս բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 քոթեջային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: