երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գառնի–Երևան երթուղու արժեքը 200 դրամով թանկացել է

Գառնի–Երևան երթուղու արժեքը 200 դրամով թանկացել է

Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք այսօր՝ հոկտեմբերի 5–ի առավոտյան, ի նշան բողոքի, փորձել են փակել Գառնի գյուղ տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց։ Բնակիչները որոշել են ստորագրահավաք անել ընդդեմ տրանսպորտի թանկացման։

Մեկ շաբաթ առաջ այդ երթուղու գինը մեկ ուղղության համար 300–ից դարձել է 500 դրամ։ Սա միակ ուղղությունը չէ, որ թանկացել է։ Գառնի համայնքի մեջ մտնող 5 բնակավայրերը սպասարկող բոլոր երթուղիների գներն էլ բարձրացել են։

Նշենք, որ Գառնի համայնքը սպասարկում է Կոտայքի մարզի միասնական օպերատորը՝ «Մուլտի տրանսպորտը»։

  • Կիսվել: