երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։ Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Գևորգ Պապոյանը:
 
«Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»,- գրել է նա։
 
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի- գինու-օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը:

  • Կիսվել: