ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան վերաբերյալ որոշումը հայտնի է

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան վերաբերյալ որոշումը հայտնի է

Հայաստանի ամենամեծ խաղատան՝ «Շանգրի լա»-ի գործունությունը կազմակերպող ընկերության՝ «Օնիրա քլաբի» խաղատնային լիցենզիան չի դադարեցվի։ Ապրիլի 30-ին նման որոշում է կայացրել ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը։

Ապրիլի 15-ին և ապրիլի 23-ին ֆինանսների նախարարության հանձնաժողովում քննարկվել էր «Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը, երկու անգամ էլ քննարկումը հետաձգվել էր։ 

Վարույթը կարճվել է դիմողի կողմից սեփական դիմումը հետ վերցնելու հիմքով։ Այն ներկայացված է եղել ապրիլի 6-ին։ «Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։

  • Կիսվել: