երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Fly Arna»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Քուվեյթ

«Fly Arna»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Քուվեյթ

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հունիսի 22-ից կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ: Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,– ասված է հաղորդագրությունում։

Տոմսեր կարելի է ամրագրել «Fly Arna»-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Նշենք, որ «Fly Arna»-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ ծրագիրն է, գործում է անցած տարվա հունիսից:

  • Կիսվել: