ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Fly Armenia Airways ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Fly Armenia Airways ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո հայաստանյան շուկա է մուտք գործում Fly Armenia Airways ավիաընկերությունը:

Fly Armenia Airways-ից հայտնում են, որ ընկերության ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից եւ Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից:

«Մեր սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ եւ մինչեւ երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ անվճար ծառայություններ, որոնք մինչ այժմ հայտնի չէին հայ ճանապարհորդներին:

Մեր ուղեւորատար օդանավատորմը, որը բաղկացած է Boeing 737 ինքնաթիռներից, կընդլայնվի, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին եւ Շանհայ իրականացվելիք չվերթերը: Մեր նպատակն է՝ ավելացնել ուղեւորների թիվը եւ բեռնափոխադրումների ծավալը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս:

Fly Armenia Airways-ն իր բեռնափոխադրումների համար կշահագործի Airbus A 300F եւ Boeing B-747F բեռնատար օդանավերը: Երեւանի օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: