ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցիչների հետ

Ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը  նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Փոխնախարար Կարեն Բրուտյանը հյուրերին ներկայացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը, դրանում նախանշվող 14 ուղղությունները:

«Մենք մի փաստաթղթում կարողացել ենք համախմբել բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել: Մեզ համար կարևոր է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ Հայաստանի հասարակության բարեկեցիկ կյանքն ապահովելու համար», -ասել է Կարեն Բրուտյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ երկար տարիների մեծ աջակցության համար, որոնք տվել են կոնկրետ արդյունքներ:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը իր հերթին ողջունել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության ընդունումը ու կարևորել, որ դրա արդյունքները զգալի լինեն հայ հասարակության համար: Պարոն Մարագոսը ընդգծել է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: