շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆինանսների նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Ֆինանսների նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ:

  • Կիսվել: