չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Facebook բեռնած տեսանյութը նույնպիսի արդյունք չի բերի, ինչպիսին կբերի՝ տարածվելով Instagram-ով կամ YouTube-ով. Վայներչուկ

Facebook բեռնած տեսանյութը նույնպիսի արդյունք չի բերի, ինչպիսին կբերի՝ տարածվելով Instagram-ով կամ YouTube-ով. Վայներչուկ

«WCIT 2019» ՏՏ միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած՝ VaynerMedia-ի գլխավոր տնօրեն Գարի Վայներչուկն այսօր համաժողովի ժամանակ անդրադարձավ հաղորդակցությունների դերակատարմանը:

Նա նշեց. «Ես երկար ժամանակ եմ ուսումնասիրել, թե հաղորդակցություններն ինչպես են կարողացել ամեն ինչ փոխել, եւ չեմ կարծում, որ այստեղ լսարանը հիմա մտահոգված է այն ամենով, ինչի մասին խոսում եմ»:

Վայներչուկը հավելեց, որ իր այս միտքՆ ԱՄՆ-ում այլ կերպ են ընկալել:

Ըստ նրա՝ Facebook բեռնած տեսանյութը նույնպիսի արդյունք չի բերի, ինչպիսին կբերի, եթե տարածվի Instagram-ով կամ YouTube-ով, մինչդեռ օգտատերերը միեւնույն կոնտենտն են տարածում սոցիալական տարբեր պլատֆորմներում՝ հաշվի չառնելով սոցցանցերի բոլոր նրբերանգները:

Տեսանյութը՝ news.am-ի

  • Կիսվել: