չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵԶԲ-ն նախատեսում է 2023 թվականին Հայաստանում մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարել

ԵԶԲ-ն նախատեսում է 2023 թվականին Հայաստանում մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարել

 ԵԱԶԲ-ի ներդրումների ծավալը Հայաստանում 2023 թվականին մոտ 100 մլն դոլար կկազմի։ Տեղեկությունն Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում լրագրողներին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը:

«Մենք ուզում ենք այս տարի 100 մլն դոլար ներդնել։ Կարծում եմ՝ տարեկան 100 մլն դոլարը Հայաստանի համար այն է, ինչը մենք հանգիստ կարող ենք ու կցանկանայինք իրականացնել ստանդարտ ռեժիմով», - ասաց Իլյինը։
Իլյինի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել չորս նախագիծ, որոնցից մեկը Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացումն է: Աշխատանքը երեք այլ նախագծերի վրա, ըստ Իլյինի, դեռ շարունակվում է, ու բանկն ամենայն հավանականությամբ կարող է խոսել դրանց մասին ամռանը։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի բանկը Հայաստանում նոր նախագծերում նույնպես $100 մլն է ներդրել: Ընդ որում, անցյալ տարի ներդրումներ են կատարվել հիմնականում իրական հատվածում:

  • Կիսվել: