ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել

ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել

 ԵԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննության արդյունքներին։ Տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը՝ Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման ընթացքում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
 
Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մեծ դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, երկրի կառավարությունն այն կարևոր է համարում: Ընդ որում, հասկանալի է, որ ոչ մի հանքարդյունաբերական նախագիծ չի կարող դրական համարվել բնապահպանության համար, հատկապես՝ բաց եղանակով արդյունահանման դեպքում։
 
«Խնդիրն այն է, որ նախագիծն իրականացվի, բայց բացասական էկոլոգիական ազդեցությունը հասցվի նվազագույնի։ Եվ դա մեզ համար առանցքային է», - ասաց Իլյինը։
Նրա խոսքով՝ բանկն ակնկալում է նոր բնապահպանական եզրակացության և տեխնիկական խորհրդատուի եզրակացության արդյունքներին, թե ինչպես է այդ ամենը իրականացվելու:
Նախորդ եզրակացությունն բավականին վաղուց է արվել։
 
«Ուզում ենք համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվելու։ Եվ դա արվելու է մեր վերահսկողության ներքո. մենք գիտենք՝ ով ինչ է անում։ Եվ դա այն արդյունքն է, որի վրա մենք կարող ենք հույս դնել: Քանի որ եթե մենք մեր անունը դնում ենք սեղանին, ապա պետք է վստահ լինենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է», - ասաց Իլյինը։
Նախնական գնահատականներով՝ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մինչև օգոստոսի վերջ։ Վերլուծությունն իրականացնում է Hatch ընկերությունը։ Կա նաև առանձին բնապահպանական խորհրդատու, որի հետ աշխատում է բանկը։ Անցած շաբաթ նրա ներկայացուցիչները հանքի շահագործման վայր են այցելել։
 
«Կարծում եմ՝ ամռան վերջին որոշակիություն կլինի նաև նախագծի տեսանկյունից՝ նախագիծն առաջ շարժվումէ, թե ոչ։ Եթե փորձաքննությունը չբավարարի, նախագիծը չենք անի», - նշեց Իլյինը։

  • Կիսվել: