երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության չվերթները չեղարկվել են. օդանավակայանը պատճառների մասին չի տեղեկացնում

Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության չվերթները չեղարկվել են. օդանավակայանը պատճառների մասին չի տեղեկացնում

Այս պահին «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր  չվերթներն են չեղարկված, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» oդանավակայանի  մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված այն տեղեկությունը, թե «Wizz Air» ավիաընկերությունը մինչև սեպտեմբերի 20-23-ը չեղարկել է Եվրոպայից Հայաստան բոլոր չվերթները։

«Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ուշացումներ»,-ասաց նա։

Հարցին, թե որոնք են այդ չեղարկումների պատճառները, Մողրովյանը նշեց, որ իրենք սպասարկող  ընկերություն են և չեն կարող պատճառների մասին խոսել.«Պետք է դրա համար դիմեք «Wizz Air» ավիաընկերությանը»։

Օդանավակայանի կայքից տեղեկացանք, որ չեղարկվել է այդ ավիաընկերության Հռոմ-Երևան, և Վենետիկ-Երևան չվերթները և խորհուրդ է տրվում հարցերի համար դիմել ավիաընկերությանը։  

Չեղարկվել են նաև այլ ընկերությունների Լառնակա-Երևան, Լիոն-Երևան, Սոչի-Երևան չվերթները։

  • Կիսվել: