ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոյի հիմնանորոգման նախագծով

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոյի հիմնանորոգման նախագծով

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքի վերանորոգման նախագծով։ Տեղեկությունն Ալմաթիում ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում լրագրողներին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը:
 
«Մետրոպոլիտենի թեման կարևոր է։ Մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրամաշնորհային և հետազոտական հարցերը, նախանախագծային փաստաթղթերի ձևավորումը։ Ընդ որում, մենք, որպես բանկ, կարող ենք աշխատել կոնկրետ փաստաթղթերի հետ։ Ասեք մեզ աշխատանքի ծավալը, այդ ամենի տեխնիկական հիմնավորումը, ֆինանսական մոդելը,ու մենք պատրաստ ենք ամեն ինչ դիտարկել դրա համար: Մինչև հիմա մենք դեռ խոսակցությունների մակարդակում ենք», - ասաց Իլյինը։
Ընդ որում, նրա խոսքով, Հայաստանի ու Երևանի քաղաքապետարանի կողմից հետաքրքրություն կա նախագծին բանկի մասնակցության վերաբերյալ:
Բանկն իր մասնակցության մի քանի սցենար է տեսնում՝ երկու նոր կայանների կառուցում, պարկի նորացում և ամբողջ ենթակառուցվածքի արմատական հիմնանորոգում։

  • Կիսվել: