կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է հունվարի 1-ից զրոյացնել ՌԴ հավի ձվի ներմուծման տուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է հունվարի 1-ից զրոյացնել ՌԴ հավի ձվի ներմուծման տուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է 2024թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը զրոյացնել ՌԴ հավի ձվի ներմուծման տուրքերը, նշվել է ԵՏՀ հաղորդագրությունում։

ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ներմուծման մաքսատուրքից հավի ձվի ազատման տեսքով։ Արտոնությունը կտրամադրվի 2024թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը՝ մինչեւ 1,2 մլրդ հատ ձու Ռուսաստանի Դաշնություն մատակարարելու համար։

ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ ժամանակավոր արտոնյալ սակագինը թույլ կտա ապահովել հավի ձվի մատակարարումները հայրենական արտադրության հետ համադրելի գներով, մասնավորապես՝ Թուրքիայից եւ Իրանից։

Սակագնային արտոնությունը կտրամադրվի լիազոր մամնի հաստատման պայմանով։

Ինչպես նշել է Սլեպնյովը, հեռավոր արտասահմանից ներմուծումներ չեն իրականացվել 2020-ից, ինչը կապված էր ինքնապահովվածության բարձր մակարդակի հետ։ «Միջոցը կարճաժամկետ բնույթ է կրում եւ կօգնի զսպել սպառողական գների աճը»,- ասել է Սլեպնյովը։

Ռուսաստանում վերջին ամիսներին նկատվում է հավի ձվի գնի աճ։ «Ռոսստատի» տվյալներով՝ նոյեմբերին ձուն թանկացել է 15,07 տոկոսով հոկտեմբերի համեմատ, իսկ տարեսկզբից հավի ձվի արժեքը բարձրացել է 36,54 տոկոսով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: