երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՏՄ-ում վերացվել է խոչընդոտների ավելի քան 80 տոկոսը․ Ղազախստանի վարչապետ

ԵՏՄ-ում վերացվել է խոչընդոտների ավելի քան 80 տոկոսը․ Ղազախստանի վարչապետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ ԵՏՄ-ում մինչ այժմ վերացվել է խոչընդոտների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը։

Նա համոզմունք է հայտնել, որ ԵՏՄ զարգացումը պետք է հիմնված լինի հիմնարար պայմանավորվածությունների իրականացման ամուր հիմքերի վրա։ «Առաջին հերթին, դա վերաբերում է ապրանքների, ծառայությունների եւ աշխատողների համար առանց խոչընդոտների միջավայրին»,-ասել է Սմայիլովը։

  • Կիսվել: